ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզան Խաչատրյանի/ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ՀԿ նախագահ/ անվան շուրջ ասեկոսեները չեն դադարում:
Մամուլում օրեր առաջ շրջանառվում էր ստահոդ տեղեկություն, ըստ որի Ռուզան Խաչատրյանը նույնիսկ հանցագործության մեջ էր մեղադրվում ` նշելով, թե նրա մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, որի արդյունքում անձը մահացել է:
Փաստաբան Կարեն Մեջլումյանը երեկվա ասուլիսում, ևս մեկ անգամ շեշտելով, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և որ Ռուզան Խաչատրյանը նման վթարի հետ առնչություն չի ունեցել, նաև հայտարարեց, որ կոնկրետ քայլեր են արվել ու արվում Սեյրան Օհանյանի տիկնոջ անձի, պատվի և արժանապատվության իրավունքները պաշտպանելու և նրան զրպարտող հրապարակումների հեղինակներին բացահայտելու ուղղությամբ:
Ռուզան Խաչատրյանի անվան հետ կապված մեկ այլ ասեկոսե վերաբերում է Սեյրան Օհանյանի հետ նրա ծանոթանալու և առաջին անգամ հանդիպելու խորհրդավոր և , ըստ որոշ կայքերի, մութ պատմությանը:
Asekose.am-ին հայտնի է դարձել, որ Սեյրան Օհանյանի հետ նրա երկրորդ կնոջ ծանոթության պատմութունն իրականում ոչ խորհրդավոր, ոչ մութ, և , եթե անկեղծ լինենք, ոչ էլ այնքան ռոմանտիկ է:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ՀԿ նախագահ Ռուզան Խաչատրյանը մասնագիտության ատամնաբույժ է, ավարտել է Երևանի բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը՝ մասնագիտանալով իմպլանտոլոգիայի ասպարեզում և սկսել է աշխատել Էրեբունի հիվանդանոցին կից գործող ստոմատոլոգիական պոլիկլինիկայում:
Եվ հենց այստեղ էլ տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի և Ռուզան Խաչատրյանի առաջին շփումը. նախարարն այցելել էր ստոմատոլոգիական պոլիկլինկա` ատամները բուժելու:
...Եվ գեղեցկուհի ատամնաբույժը կարողանում է ոչ միայն բուժել Սեյրան Օհանյանի ատամներն, այլ գերել նրա սիրտը:
Ասում են, սակայն, որ մինչ այդ Ռուզան Խաչատրյանը Սեյրան Օհանյանին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոսի տանը, որտեղ նախարարը բոլորին` այդ թվում ֆրանսիացիներին զարմացրել է իր նրբավարությամբ, պահվածքով, զրուցելու վարպետությամբ, ինտելեկտով ու հումորով։
Իսկ Ռուզանին հյուպատոսի տուն հրավիրել էին ֆրանսիացի բժիշկ ընկերները, ովքեր երիտասարդ հայ բժիշկներին վերապատրաստելու ծրագիր էին իրականացնում Երևանում:
Նշենք, որ Ռուզան Խաչատրյանը, ով պաշտպանության նախարարին պարգևել է երկու զավակ, ջերմ հարաբերություններ ունի Սեյրան Օհանյանի` առաջին կնոջից երկու տղաների հետ:
Հեղինակ`
Անի Հարությունյան