YouTube-ում տեսանյութ է հայտնվել, որում պատկերվում է, թե ինչպես է իրանցի կինը հանում իր գլխաշորն ու պարում:
Ինչպես գրում է Daily Mail-ը` Fox News-ին հղումով, կնոջ պարին ականատեսները բարձրաձայն մեկնաբանություններ են անում ու ծափերով ողջունում նրա համարձակ քայլը:
Լրատվական ալիքի հաղորդմամբ` եթե հաստատվի, որ կինն իսկապես Իրանից է, որտեղ կանայք պարտադիր գլխաշոր են կրում (հիջաբ), նրա անվտանգությունը կարող է վտանգվել: Թվիթերի որոշ օգատատերեր գովասանքի խոսքեր են գրել կնոջ հասցեին` նրան համարձակ անվանելով:
Համացանցում հայտնվել է տեսանյութ է, որում ներկայացվում է, թե ինչպես է իրանցի կինը հանում իր գլխաշորն ու պարում: Ականատեսներն էլ իրենց հերթին ծափերով ողջունում են նրա համարձակ քայլը: