▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է Նազենի Հովհաննիսյանը նվագում ու երգում «Արի իմ սոխակ» օրորոցայինը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը  Instagram-ի իր էջում  նոր տեսանյութ է տեղադրել, որում նվագում եւ երգում է «Արի իմ սոխակ» օրորոցայինը։ Հրապարակմանը կից կատարել է նա գրել է․ «Օրորոցային. «Արի իմ սոխակ»։

«Արի իմ սոխակ» Ռաֆայել Պատկանյանի խոսքերով այս օրորոցայինն իմ մանկության երգն էր, մայրս էր ինձ համար երգում, ու ես երեք տարեկանում, երբ դեռ խոսել չէի կարողանում( չգիտես ինչու) երգում էի այս երգը` մռմռալով քթիս տակ...) մայրս... մարդու արյան մեջ է իր ազգությունն էլ, գենն էլ, արմատի ուժն ու կերած կաթի հետ իր դաստիարակությունը` հոգևորից մինչև հայրենասիրություն:

Հ.Գ. Օրորոցայինը երեխայի առաջին «կոդն» է, լավագույն վակցինացիան` հետագայում անճաշակության ու դաժանության դեմ:

Իսկ ո՞րն էր ձե՜ր կյանքի օրորոցայինը»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին