▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է լինում, որ «Քուին Բուրգերն» այգու հաշվին անընդհատ ընդլայնվում է․ Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Սա Երևանի օղակաձև այգու սկզբնամասն է: Այժմ հենց այստեղ է գտնվում օրվա իշխանության հետ ուղիղ փոխկապակցված անձի ընտանիքին պատկանող և իր տարածքն այգու հաշվին անընդհատ ընդլայնող «Քուին Բուրգեր» սննդի կետը:

Վերջերս օղակաձև այգու մի հատվածը ճանաչվել է «հանրային գերակա շահ»: Այդ հիմքով օրվա իշխանությունը պատրաստվում է քանդել այգում գտնվող թենիսի կորտերը:

Այժմ հարց. ինչպե՞ս է լինում, որ նույն այգում գտնվող թենիսի կորտերի տարածքը ճանաչվում է «հանրային գերակա շահ», իսկ «Քուին Բուրգերն» այգու հաշվին անընդհատ ընդլայնվում է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին