▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է ՃՈ մեքենան թփերի մեջ դարանակալած սպասում իր «զոհերին». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ոստիկանապետն ազդեցիկ դեմքով խորհրդակցություններ է անում եւ կարգադրում ոստիկաններին մնալ օրինականության սահմաններում, մինչ նրանց կրծքին տեսախցիկներ են փակցնում, որ կոռուպցիան վերացնեն, Երեւան-Գյումրի միջպետական ճանապարհի Պռոշյան գյուղի հատվածում անընդհատ վերուվար է անում պետավտոտեսչության մի ավտոմեքենա, մյուսը դարանակալված է գյուղի վերջում, թփերի մեջ՝ «աչքն» Աշտարակի կողմից եկող մեքենաներին, որոնք Պռոշյան են հասնում նոր կառուցված մայրուղով, որը գյուղի մուտքի մոտ ավարտվում է:

Իսկ այդտեղ սահմանված արագությունը ժամում 60 կիլոմետր է, որը վարորդներից շատերը գերազանցում են: Իհարկե, արդարացված չէ արագության գերազանցումը, սակայն արդարացված չէ նաեւ պետավտոտեսուչների թաքնվելը, որոնք թփերի միջից միանգամից հայտնվում են խախտում արած մեքենաների դեմ դիմաց, հանկարծակիի բերում վարորդին ու հետեւից գնալով՝ կանգնեցնում: Սա մեկ կամ երկու օրվա «ներկայացում» չէ: Այն սկսվել է երկու-երեք տարի առաջ, նոր կառուցվող ճանապարհի «ցրցամի» հետ, ու գուցե շարունակվի այնքան, մինչեւ իրենց դարանակալման տեղում նույնպես ճանապարհ կառուցվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին