Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ լրագրողները մոտենում են երգչուհի Իվետա Մուկուչյանին և շատ կոնկրետ հարց են տալիս. «Կողմ ե՞ք, որ Արցախը Ադրբեջանի մաս են ճանաչել», որին ի պատասխան երգչուհին ասում է. «Դուք այս իրականությունից ե՞ք, թե՞ այն»։ Իվետան հասկանալով, որ լրագրողները Արցախը Ադրբեջանին հանձնելու դեմ պայքարող իրականությունից են՝ փախչում է։
Ստացվում է, Իվետայի համար անընդունելի է այն իրականությունը, որում մարդիկ պայքարում են Արցախը հայկական պահելու համար։
Հիշեցնեմ, որ այս աղջիկը, որը հիմա խուսափում է իրենց բնորոշմամբ «քաղաքական հարցերին» պատասխանելուց, 2018-ին հրապարակում բեմի վրայից և ոչ միայն, հանրությանը կոչ էր անում միանալ պայքարին, իսկ հիմա փախնում է այն իրականությունից, որը նաև ինքն է բերել։
Առհասարակ, բոլոր այն հանրային անձինք, որոնք 2018-ին կոչ են արել մարդկանց դուրս գալ փողոց և հիմա լռում են, ասում են, թե բա մենք արտիստ ենք, մենք չենք խառնվում քաղաքականությանը, պետք է գիտակցեն, որ նրանք կիսում են Նիկոլի պատասխանատվությունը և մաս են կազմում Արցախն Ադրբեջանին հանձնելու Նիկոլի քաղաքականությանը։
Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում