Արդեն տեղեկացրել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեդալներ ու շքանշաններ է շնորհել օտարերկրացի մի շարք մշակույթի գործիչների, այդ թվում՝ Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։
Կրեմլում այսօր տեղի է ունեցել պարգևների հանձնման արարողությունը, որի ընթացքում Հասմիկ Պողոսյանը լուսանկարվել է ՌԴ նախագահի հետ:
Նախկին նախարարը չի կարողացել թաքցնել իր ուրախությունն ու հրճվանքը և անգամ լուսանկարվելիս աչքը չի կտրել Վլադիմիր Պուտինից: