▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է Գյումրիի քաղաքապետը «ջրոցի» խաղում

Թե ինչպես են տոնում հանրապետության երկրորդ քաղաքում վարդավառը պարզ է դառնում «Տարբերեք թացը չորից» նախաձեռնության հեղինակի՝ «Արմենիա TV»-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից:

Նա տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են ջրում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ 

Մինչ «ջրոցին»՝  «Տարբերեք թացը չորից» նախաձեռնության անդամները   լվացել են  քաղաքի բոլոր արձանները։

Վարդավառի տոնի կապակցությամբ այսօր Գյումրիում միացված են շատրվանները։ Քաղաքում աշխատում  է 8 ջրատար մեքենա, կան  նաև ԱԻՆ մեքենաներ, որոնք ապահովում են ջրցանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին