▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է դերասանուհու որդին փրկվել՝ սարից մի քանի կիլոմետր սողալով. նրան փրկել է արդեն անմահացած բժիշկը

 

 

 

Այս պատերազմը ոչ ոքի չանտեսեցYerkir.am-ի հետ զրույցում ասել է դերասանուհի Աննա Գևորգյանը, որի ժամկետային զինծառայող որդին՝ Դավիթ Ալեքսանյանը, Արցախյան երկրորդ պատերազմի համառ մարտերի 12-րդ օրը ծանր վիրավորվել է:

«Որպես մայր՝ չեմ ուզում նկարագրել, թե ինչ ապրումներ եմ ունեցել։ Երբ զանգեցին մեծ որդուս ու ասացին, որ եղբայրը վիրավոր է, իհարկե, ականջ էի դրել նրանց խոսակցությանը, որովհետեւ անընդհատ վախ կար, ամեն մի անծանոթ զանգից պոռթկում էր ներսս։ Ասացի՝ չեմ հավատում, որ վիրավոր է, այդպես եք ասում, որ ծանր չտանեմ, բայց երբ տվեցին՝ ձայնը լսեցի․․․ Արդեն աշխարհն իմն էր։ Երբ Դավիթս իմ հուզված ձայնը լսեց, ասաց «Մա՛մ, մինչեւ վիրավորվելը 12 օր պայքարել եմ ապրելու համար, պայքարել ենք մեր հայրենի հողի համար․․․»։ Երբ հեռախոսով խոսում էինք ասում էր. «Մա՛մ, քեզ այնքան բան ունեմ պատմելու․․.»: Մի խոսքով՝ հաջորդ օրը Դավիթիս տեղափոխեցին Երեւանի հիվանդանոց, ու երբ իրենց տեսա․․․ ամեն ինչ քարացավ ինձ մոտ՝ սիրտ, զգացողություն, աչքեր, ու միայն մի բան ասացի՝ սրա անունը հայրենիք է»։

Դավթին ու մարտական ընկերներին մարտի դաշտում վիրավոր ժամանակ առաջին բուժօգնությունը ցուցաբերել է բժիշկ Վահե Մելիքսեթյանը, որը, սակայն, կարճ ժամանակ անց, ցավոք, թշնամու մահացու հարվածից զոհվել է «Դավիթիս առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո բժիշկը հետ է գնում, որ մյուս զինվորներին օգնի, ու, ցավոք, զոհվում է։ Դավիթս ասում է՝ մա՛մ, շատ հետաքրքիր տղա էր, բոլորը սիրում էին իրեն, մարդիկ իրենց ներսով պատիվ էին տալիս, ա՛յ, այդքան սիրում էին իրեն»։ 

Մանրամասները ՝տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին