Դիտեք նաև՝
Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Պետրոսյանը գրում է.
«Կարծում եմ, որ ամբողջ հայ ազգը տեղյակ էր, որ նոյեմբերի 22-ը հայտարարվել էր Արցախյան պատերազմի հերոս նահատակների հիշատակի օր, և ամբողջ ազգով սգացինք ու խոնարհվեցինք մեր հերոսների հիշատակի առջև:
Հետևելով մոդել Անիտա Հարությունյանի ֆեյսբուքյան էջին պարզ է դառնում, որ վերջինս պատերազմի ամբողջ ընթացքում ակտիվ գրառումներ է կատարել, նույնիսկ՝ այդ թեմայով ֆոտոշարք արել, բայց...
Այստեղ կա մի մեծ ԲԱՅՑ...Մարդիկ շաաատ շուտ մոռացան սուգը, մոռացան դեռևս չգտնված ու ինքնությունը չճանաչված մեր հերոս տղերքին:
Հետևելով մոդելի հրապարակած նկարներին՝ երևում է, որ նա
Արցախյան պատերազմի հերոս նահատակների հիշատակի օրը Ծաղկաձորում շատ ուրախ օր է անցկացնում:
Աղջիկ ջան, ինչի՞ համար ես այդքան երջանիկ, ի՞նչն է քեզ ստիպել մոռանալ համայն հայության վիշտն ու ապրել այնպես՝ կարծես ոչինչ չի եղել:
Եթե դա է քո տեսակը, ուրեմն հայրենասեր մի խաղա ու հայրենասիրական գրառումներ անելուց հետո հիշիր, որ նման օր էլ է գալու: Սթափվեեեեք ու հասկացեք, որ սուգ է, որ պետք է հարգել նրանց հիշատակը, ձեր հագուստը, կոշիկներն ու վայելքները ցուցադրելու ժամանակն էլ կգա, իսկ հիմա ուղղակի ԼՌԵՔ»: