▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է Անդրանիկ Քոչարյանը խաբել Գյումրու բնակիչներին. խայտառակ բացահայտումներ

«Ժողովուրդ» օրաթերթին է փոխանցվել «Голос Армении» թերթում հրապարակված մի հոդված, որը վերաբերում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին:

Հիշեցնենք, որ նա 1994-1996 թվականներին եղել է Սպիտակի երկրաշարժի հետևանքով աղետի գոտու վերածված տարածաշրջանում Հայաստանի կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչը, և խայտառակ բացահայտումներ են արվում նրա գործունեության մասով:
«Մասնավորապես, մի դրվագ՝ Երևանից եկած հյուրերին դիմավորելու մասին: «Գյումրիում հայտնի մարդկանցից՝ Համբարձում և Հակոբ Մխիթարյան եղբայրներից առաջինը «Վան» համալիրի տնօրենն է, իսկ երկրորդը աշխատում է ռեստորանում։ Երբ Քոչարյանն ու թիմը բնակություն հաստատեցին պանսիոնատում, Մխիթարյան եղբայրներն անգամ իրենց պարտքն էին համարում հյուրասիրել մայրաքաղաքից եկածներին, բայց հետո պարզվեց, որ նրանք պարզապես պարտավոր են դա անել:

Ընդ որում՝ ծախսերը վճարել միայն ու միայն սեփական գրպանից։ Բանը հասել է նրան, որ Մխիթարյան եղբայրները վճարում են ոչ միայն ջրի, էլեկտրականության, կոմունալ ծառայությունների համար, այլև իրենք են գնում օճառ, անձեռոցիկներ և կներեք, զուգարանի թուղթ Անդրանիկ Քոչարյանի և իր հյուրերի համար»,- նշված է հոդվածում:

Ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 2 միլիոն 200 հազար ռուսական ռուբլի: Քոչարյանը փոխհատուցել է ընդամենը 500 հազարը, որի արդյունքում Մխիթարյան եղբայրները սնանկացել են»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին