▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է ադրբեջանական կողմը երեկ հարձակվել հայկական դիրքերի վրա

Ըստ Արցախի Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության, առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել Արցախի հյուսիսային, Գյուլիստանի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մարտը տևել է գրեթե 2 ժամ: Պաշտպանության բանակի դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին նահանջել և փախուստի դիմել: Արցախյան ստորաբաժանումները հետապնդել են ու ամբողջությամբ ոչնչացրել են հակառակորդին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են զինծառայողներ 19-ամյա Հակոբ Գագիկի Խաչատրյանը, 20-ամյա Էդուարդ Գագիկի Հայրապետյանը և 20-ամյա Արշակ Կարենի Հարությունյանը, ևս 4 զինծառայող վիրավորվել է: Նրանք հոսպիտալացվել են: 2-ի վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:

Տեսանյութը` Aysor Panarmenian News ATV

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին