▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես դառնալ ամենացանկալին բոլոր տղամարդկանց համար

Wedding.am-ը գրում է, որ շատերի համար մինչև հիմա հանելուկային է մնում այն հարցը, թե ինչու են տղամարդիկ համակրում այս կամ այն աղջիկներին, իսկ մյուսներին չեն էլ նկատում, այն էլ այն պարագայում, որ երկուսն էլ գրեթե նույնանման արտաքին ունեն: Իսկ երբեմն էլ սովորական արտաքինով աղջիկները ավելի հաջողակ են լինում տղաների շրջապատում, քան իրական գեղեցկուհիները: Իսկ որն է այդ աղջիկների գրավչության գաղտնիքը: Ամբողջ հարցը ներքին ինքնազգացողության և ընկալման մեջ է: Ինչպես հայտնի է, պարզապես վառ արտաքինով ժամանակակից տղամարդուն չես զարմացնի, քանի որ գեղեցիկ կոկետուհիների` պճնված և զարդարված, կարող ես հանդիպել ամեն քայլափոխի: Տղամարդուն, բացի արտաքինից, անհրաժեշտ է ներքին գրավչություն, խարիզմա, կրակ, որպեսզի այն նաև արտաքինից նկատելի լինի, որն էլ համոզված եղեք` հակառակ սեռի կողմից անտարբերության չի մատնվի: Տղամարդը երբեք անտարբեր չի լինի այն աղջկա նկատմամբ, որից նրբություն, հուսալիություն, քնքշություն, բարությու և փափկություն է ճառագում: Նրանք դա զգում են և ցանկանում են լինել այդպիսի կնոջ կողքին: Եվ հակառակը, կոպտությունը, ամբարտավանությունը, չարությունը և ներքին անբավարարվածությունը ամեն ինչից ու ամենքից կդառնան «հիանալի» միջոց ձեզանից վանելու հակառակ սեռի ներկայացուցիչներին: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին