Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Ապրիլի 10-ին Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում Աղստև գետն ընկած եղնիկն ԱԻՆ աշխատակիցների կողմից անվնաս դուրս է բերվել և հանձնվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կենդանին բաց է թողնվել վայրի բնություն։
Առաջին տեսանյութը՝ Վահագն Թամրազյանի ֆեյսբուքյան էջից