▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Արսեն Շախունցի հիթը նոր «շունչ» ստացավ

Այսօրվա իրականության մեջ հայտնիություն ձեռք բերելը բավականին հեշտ է դարձել, իսկ ոչ վաղ անցյալում ապագա արտիստները անցնում էին բարդ և երկար ճանապարհ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։

Նման ճանապարհ է անցել նաև այսօր արդեն հայտնի և սիրված երգիչ Արսեն Շախունցը, ով իր երաժշտական կարերան սկսել է՝ նախ ավարտելով երաժշտական դպրոցի ակորդեոնի բաժինը, ապա ավագ եղբոր՝ Ալեքսանդրի հետ ստեղծել է «Շախունց եղբայրներ» դուետը, որը ներկայացնում էր ռուսալեզու կատարումներ։

Դուետի առաջին իրական հաջողությունը կապված էր «Голубка» երգի հետ, որը այն տարիներին իսկական հիթ էր դարձել։

2009 թվականին երգը հնչում է ամեն տարի կազմակերպվող «Эх, разгуляй!» շանսոնի փառատոնին, իսկ 2011 թվականին այն դառնում է «Упражнение в прекрасном» ֆիլմի սաունդթրեքը։

Աշխատասիրությունը և դժվարությունների պատճառով կանգ չառնելը հաջողության հասնելու լավագույն գրավականներն են։ Հենց այդպես էլ Արսեն Շախունցը կերտել է իր ճանապարհը։

«Շախունց եղբայրներ» դուետի «Голубка» և «Кораблик» երգերը երկար տարիներ իրենց մշտական տեղն են ունեցել «Шансон» և «Дорожное радио» ռադոկայաններում, իսկ նրանց «Дым» ստեղծագործությունը «Голубка»-ի հետ միասին ընգրկվել է Top Radio Hits ցուցակում։ Ինչպես ասում են՝ լավագույն նորը մոռացված հինն է։

Հենց այս սկզբունքով առաջնորդվելով էլ 2020 թվականին Արսեն Շախունցը ներկայացրեց «Голубка»-ի նոր տարբերակը, տեսահոլովակում նշելով, որ երգը գրվել է 2006 թվականի մայիսի 27-ին և նվիրված է իր կնոջը, ով հենց այդ օրը լույս աշխարհ է բերել իրենց առաջնեկին՝ դստերը։

Տեսահոլովակը TouTube-ում արդեն ունի 12 միլիոն դիտում։

Ի դեպ, Շախունցի կինը՝ Իրինա Շախունցը, ամուսնու կողքին է՝ ցանկացած հարցի հետ կապված։

Երգչի կինը նաև անձամբ մասնակցում է այս կամ այն տեսահոլովակի կազմակերպչական գործերին։

Զույգը երկու դուստր ունի և հիանալի կերպով կարողանում է համատեղել գործնականը՝ ընտանեկան ներդաշնակության հետ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին