▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես արցախցին ադրբեջանցիների կազմակերպած մրցաշարում դարձավ աշխարհի չեմպիոն և հաղթանակը նվիրեց հայոց բանակին

 

Ստեփանակերտում մեծ շուքով են դիմավորել խառը մենամարտերի աշխարհի առաջին չեմպիոնին՝  արցախցի Արմեն Հայրապետյանին: Նա իր հաղթանակը նվիրել է հայոց բանակին, նաև իր սաներին, որ գերազանցեն իրենց մարզչի հաջողությունները: Վրացական Ռուսթավի քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը արցախցի մարզիկը նոկաուտով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցչին: Աշխարհի առաջնության տիտղոսը ընդմիշտ մնալու է Արցախում, քանի որ Արմենն այն հետագայում չի պաշտպանելու: Նշենք, որ 23-ամյա մարզիկը Հայաստանի վեցակի չեմպիոն է:

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ 56 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Հայրապետյանի մրցակիցը եղել է Արսլանալի Գադիյմուրաևին: Ի դեպ՝ մրցաշարի կազմակերպիչները և ռինգի ու կողային 4 մրցավարներն ադրբեջանցիներ են եղել: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ներկայացնում ենք Արմեն Հայրապետյանի և Արսլանալի Գադիյմուրաևի մենամարտի տեսանյութը՝


Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին