▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս «արան» դարձավ վիրավորական բառ

Չգիտեմ գրեմ, թե չգրեմ: Որ գրեմ, կասեն էլի "կպնում ա", բայց որ չգրեմ, հայ ժողովուրդը մեծ բան բան կթողնի: Պարզապես մեջբերեմ. "Արա բառի ծագումնաբանությունը կապվում է արիականության հետ: Հայերն արիական ծագում ունեցող ժողովուրդ են, ինչպես հաստատում են գիտնականները: Բացի այդ, այս հասկացությունը խորհրդանշում է տղմարդկային սկիզբը՝ արու: Հայերի մեջ Արա անունը գալիս է հնուց, ներկայում էլ այն շատ տարածված է:

Արան գեղեցիկ էր ու հպարտ: Արիացի հայերը ժամանակին տիրեցին աշխարհին, ստեղծեցին քաղաքակրթություն, նշանակալի ներդրում անելով մարդկային կենսագործունեության տարբեր ոլորտներում:

 Եւ որքան հայերը հեռանում են «արիական ավանդույթից», այդքան «արան» դառնում է տղամարդկային արժանապատվության խորհրդանիշ, հանուն որի հայ տղամարդիկ նույնիսկ սպանում են իրար:" Չեմ գրի, թե սա ո՛րտեղից ա եւ ո՛վ է գրել, փառք Աստծո գուգլ կա աշխարհում:

Մեկնաբանությունները նույնպես ավելորդ են, միայն թե ամեն դեպքում ասեմ, որ "արա" դիմելաձեւը որեւէ կապ չունի ո՛չ արիականության, ո՛չ էլ նույնիսկ Արա (ստուգաբանորեն՝ Արայ) անվան հետ: Համենայն դեպս գրելուց առաջ արժե նայել Աճառյանի արմատական բառարանը, եւ իմանալ, որ "արա"-ն, "այտղա"-"այտա" դիմելաձեւի ձեւափոխումն է: Գոնե հայագիտության մեջ այլ տեսակետ, կարծես չկա դրա մասին: Բայց կարեւորը նույնիսկ դա չի, այլ այն, որ նման մարազմ Հայաստանում կարող է առանց հետեւանքների հրապարակվել սոլիդ ու առաջադեմ համարվող կայքում:

Մեծ խնդրանք. երբ գուգով գտնեք, թե սա ում գրածն ա, այստեղ մի տարածվեք դրա շուրջ: Թեեմայի զարգացման հավեսը դեպի այդ կայք չունեմ: Ինձ տվյալ դեպքում հետաքրքրում է միայն, որ այպիսի դիսկուրս կարող է տարածվել անմեղության նման աստիճանով:

Հրանտ Տէր-Աբրահամեան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին