▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել». Սերժ Սարգսյանը՝ Ծառուկյանին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ քաղաքական շրջանակները քննարկում են «Ծառուկյան» դաշինքի շուրջ ընթացող պրոցեսները եւ մասամբ տեղեկությունների, մասամբ ենթադրությունների հիման վրա դրանք կապում իշխանության հետ, գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ հերքի կասկածները:

Մի կողմից Շարմազանովն ու մյուս «խոսող» ՀՀԿ-ականներն են ամենուրեք պնդում, թե կապ չունեն ոչ ինքնաբացարկների, ոչ ինքնաբացարկներից հրաժարվելու հետ: Մյուս կողմից ՀՀԿ նախագահն է քայլեր ձեռնարկում կասկածներն իրենից հեռացնելու ուղղությամբ:

Նա տեղի ունեցածից հետո, ասում են, հեռախոսազրույց է ունեցել Ծառուկյանի հետ, նրան իր զորակցությունը հայտնել եւ «կոշտ» արտահայտվել «հրաժարվողների» հասցեին:

Ըստ որոշ լուրերի, անգամ հարցրել է, թե ինչով կարող է օգտակար լինել նրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին