▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞վ են Նոր Հայաստանի պարեկները տարբերվում աշխարհի մնացած պարեկներից». Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Ինչո՞վ են Նոր Հայաստանի պարեկները տարբերվում աշխարհի մնացած պարեկներից:
Պարզվում է, որ Նոր Հայաստանի պարեկներն ավտոմեքենայի ապակիների թաղանթապատ լինելը ստուգում են .... 200 ՀՀ դրամ արժողության մետաղադրամներով:
Ուրեմն, Նոր Հայաստանի պարեկը կանգնեցնում է ավտոմեքենան և վարորդին հայտնում ավտոմեքենայի ապակիների թաղանթապատ լինելու վերաբերյալ իր կասկածը: Եթե վարորդը հերքում է ավտոմեքենայի ապակիների թաղանթապատ լինելու վերաբերյալ պարեկի պնդումը, ապա վերջինս գրպանից հանում է 200 ՀՀ դրամ արժողության մետաղադրամ և խազում է «կասկածելի» ապակին:
Ապակի «խազող» պարեկը ֆեյսբուքյան էջ ունի: Էջում գրված է, որ ինքը (պարեկը) «հայ է, իսկ թուրքը նրա թշնամին»: Մտածում եմ. ինչու՞ ադրբեջանական տանկերը, ԲՏՌ-ները և բայրաքթարները խազած չեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին