Ինչպես հայտնի է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացվել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումը: Դրանից հետո 168.am-ը բացառիկ հարցազրույց է վարել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ
- Պրն Գևորգյան, բնականաբար, առաջին հարցը վերաբերում է Ձեր հրաժարականի պատճառներին: Ի՞նչն էր Ձեր նման քայլի պատճառը:
- Իմ հրաժարականը պայմանավորված է բացառապես անձնական դրդապատճառներով և ապագայիս հետ կապված իմ մտադրություններով: Պատճառների թվում է նաև այն, որ կցանկանայի փորձել դրսևորվել այլ բնագավառներում, որոնք կապ չունեն պետական համակարգի հետ: Կարծում եմ, ժամանակն է, որ պետական համակարգում 18 տարվա անընդմեջ աշխատանքն ընդմիջվի և դրսևորվի մեկ այլ՝ ոչ պետական ոլորտում: Միշտ գիտակցել եմ, որ պետական աշխատանքը հավերժ չէ: Շնորհակալ եմ, որ այս որոշումն ըմբռնումով ընդունվեց:
- Բոլորին է հետաքրքրում՝ ինչո՞վ եք զբաղվելու: Մտնելո՞ւ եք քաղաքականություն:
- Քաղաքական որևէ գործընթացում իմ մասնակցությունը չեմ պատկերացնում: Ինձ համար ակնհայտ է, որ կցանկանայի զբաղվել շատ կոնկրետ և ստեղծագործական աշխատանքով ու նախագծերով և՝ Հայաստանում: Ավելի շատ ժամանակ կտրամադրեմ նաև ընտանիքիս և երեխաներիս դաստիարակությանը: Մտադիր եմ շատ ժամանակ հատկացնել ինքնակրթությանը, նաև գեղարվեստական գրականություն կարդալու մեծ ցանկություն ունեմ: Մտածում եմ նույնիսկ հայտնի համալսարաններից մեկում բիզնես կառավարման դասընթացների մասնակցելու մասին: Գիտեք, անգամ բուհում դասավանդելու ցանկություն է առաջանում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում