«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարեսկզբին՝ պատերազմից հետո, ֆեյսբուքյան սոցցանցում իր գրառումներով հայտնի Տարոն Չախոյանի՝ վարչապետի աշխատակազմում աշխատանքի անցնելը շատերին զարմացրեց, բայց շատ քչերը փորձեցին պարզել, թե իրականում ինչով է կառավարությունում զբաղվելու մասնագիտությամբ ծրագրավորող, իր գրառումներով հայտնի Չախոյանը։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Չախոյանը համակարգում է իշխանության ողջ ինֆորմացիոն բլոկը (հեռուստատեսություններ, լրատվամիջոցներ, կայքեր, թերթեր, ՊՈԱԿ և պետական ինստիտուտներ)։ Պատահական չէր, որ պատերազմից հետո երկրում ստեղծված ծանր ներքաղաքական պայմաններում «ֆեյքապետ» վանկարկումով հայտնի Տարոն Չախոյանն աշխատանքի անցավ հենց վարչապետի աշխատակազմում, ում առջև, մեր աղբյուրի հավաստմամբ, խնդիր էր դրվել ինֆորմացիոն բլոկի կառավարմամբ շտկել ի օգուտ իշխանության ներքաղաքական ծանր իրավիճակը, իսկ այդ օրերին շատերը կհիշեն, որ փողոց դուրս եկած ընդդիմությունը տուն չէր գնում, պարալիզացրել էր Երևանի մի շարք փողոցներ՝ անզիջում պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Հետագայում Չախոյանը համակարգում էր նաև ԱԺ ընտրությունների քարոզարշավի ողջ ինֆորմացիոն բլոկը, ու, կարծես թե, դա հաջողվեց վերջինիս։ Ի դեպ, ըստ մի շարք լրատվամիջոցների՝ հենց Չախոյանի անվան հետ են կապված բազմաթիվ՝ բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջեր ու էլեկտրոնային կայքեր, սակայն վերջինս հնարավորինս գաղտնի է պահում այս ինֆորմացիան, ու երևի թե հենց սրա համար են շատերը նրան անվանում «ֆեյքապետ»՝ չհասկանալով, թե ինչպես է վերջինս գործում։ Սոցցանցերում ինֆորմացիայի տարածման հարցում Չախոյանին օգնում է վերջինիս տեխնիկական կրթությունը՝ ալգորիթմները վերամշակելու կարողությունը։ Մեր տեղեկություններով՝ հենց Տարոն Չախոյանն է համակարգում հայտնի «ֆեյքերի» ՊՈԱԿ-ն ու անգամ Հանրային հեռուստաընկերության՝ Հ1-ի աշխատանքը։ Մանրամասները՝ թերթի համարում: |
Ինչո՞վ է զբաղված «ֆեյքապետ»-ը կառավարությունում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet