«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին հայտնել էր, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ ժիրայր Սէֆիլյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են մեկ այլ ՔԿՀ, ինչի մասին նրա փաստաբանը տեղեկացել է հրապարակումից հետո: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկանալ՝ ինչն է եղել իրականում տեղափոխության պատճառը:
Ի պատասխան մեր հարցի՝ վարչության պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ խցերի շինվերանորոգման աշխատանքներով է պայմանավորված փոփոխության որոշումը, ինչպես նաև գերբնակեցման խնդրի լուծմամբ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։