ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ճեպազրույցում հայտնել է, որ Թուրքիայի նախագահն անցյալ շաբաթվա ընթացքում երկու անգամ է զանգահարել Վլադիմիր Պուտինին:
Ուշակովի խոսքով` Պուտինը հեռախոսազանգերին չի պատասխանում, քանի որ չի տեսնում ներողություն խնդրելու Թուրքիայի պատրաստակամությունը: Այս մասին տեղեկացնում է РБК-ն`
«Մենք չենք տեսնում թուրքական կողմի` ներողություն խնդրելու պատրաստակամությունը», - այսպես է Ուշակովը մեկնաբանել Էրդողանի զանգերին չպատասխանելու Պուտինի դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը France 24 տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է է, որ դեպքից հետո ինքը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն վերջինս չի պատասխանել նրան և մինչև այսօր չի զանգահարել իրեն: