▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու պետք է «Յունայթեդի» երկրպագուները սիրեն Մխիթարյանին. գերմանացի վերլուծաբանի կարծիքը

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը զրուցել է գերմանացի ֆուտբոլային վերլուծաբան Ռաֆայել Հոնինգսթեյնի հետ, ով պատմել է թիմի նորեկՀենրիխ Մխիթարյանիմասին: Վերջինս կարող է իր նորամուտը նշել անգլիական ակումբում հուլիսի 22-ին` Չինաստանում կայանալիք շրջագայության առաջին խաղում, որտեղ «Յունայթեդի» մրցակիցը կլինի Դորտմունդի «Բորուսսիան»:

Ահա ինչ է ասել Հոնինգսթեյնը Ժոզե Մոուրինյուի թիմի երրորդ նորեկի մասին.

Լավագույնն է Բունդեսլիգայում

«Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիտ է, լավագույնն էր Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում, նրա գործողություններին հաճելի է հետևել: Նա հարձակողական ոճի կիսապաշտպան է, ով կարող է խաղալ «10 համարի» դիրքում կամ էլ հարձակման եզրերից մեկում:

Նա սիրում է շրջանցել մրցակիցներին, իսկ նրա վերջին հպումը գնդակին ցնցող է. նա բազմաթիվ գոլեր ու գոլային փոխանցումներ է կատարում: Մխիթարյանը կատարելության ու բարձր տեխնիկայի մարմնավորում է»:

Շատ խելացի ֆուտբոլիստ է

«Հենրիխը խելացի ֆուտբոլիստ է: Նա ֆուտբոլային ընտանիքից է. հայրը ֆուտբոլիստ էր, քույրն աշխատում է ՈւԵՖԱ-ում: Նրանք բոլորն էլ շատ խելացի ու ինտելեգենտ մարդիկ են:

Նա լավ կրթություն է ստացել, խոսում է մի քանի լեզուներով  ու շատ խելացի է: Նրա հարաբերությունները Յուրգեն Կլոպպի հետ «Բորուսսիայում» այնքան էլ լավ չէին, բայց Տոմաս Տուխելի հետ նախորդ մրցաշրջանում հրաշալի հարաբերությունների մեջ էր, և դա դրական ազդեցություն ունեցավ իր կարիերայի վրա»:

Նրա առաջընթացին խթանեց գիրքը

«Կա մի հայտնի գիրք` «Թենիս` ներքին խաղ», որը մարզիկներ շատ են կարդում: Տուխելը խորհուրդ տվեց Մխիթարյանին: Նա կարդաց ու նշեց, որ այն օգնեց իրեն փոխել վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ: Արդյունքը ցնցող էր»:

Երկրպագուները սիրում են նրան

«Ժոզե Մոուրինյուի աշխատանքային մեթոդը հրաշալի կերպով կհամապատասխանեն նրան, ու Հենրիխը կապացուցի, որ հանդիսանում է մի ֆուտբոլիստ, ում գործողություններին «Յունայթեդի» երկրպագուները հաճույքով կհետևեն: Չէ որ, նա բարձրակարգ խաղացող է»:

Նյութի աղբյուր՝ ArmFootball.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին