▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչու Մոսկվա կինոթատրոնը 10 օր անց հանեց «Սպանել 15 րոպեում» ֆիլմը. սկանդալային հակասություններ

BlogNews.am-ը գրում է, որ «Սպանել 15 րոպեում» ֆիլմը մի քանի օր կինոթատրոններում ցուցադրվելուց հետո հանվել է հիմնական սեանսից։ Ֆիլմի պրոդյուսեր, մտահղացման հեղինակ, գլխավոր դերակատար Էդուարդ Փոռեյանի և Մոսկվա կինոթատրոնի ներկայացուցչիչն ասել է, որ ֆիլմը վաճառել է, և դա է պատճառը, որ այն այլևս կինոթատրոններում չէ։ Նա պնդել է, որ ի սկզբանե ցանկացել է, որպեսզի ֆիլմն ընդամենը  տասն օրով  լինի էկրաններին։ Հետաքրքիր է, որ Մոսկվա կինոթատրոնից ստացած պատասխանը տրամագծորեն տարբերվում էր Էդուարդի պնդումից։ Կինոթատրոնի մենեջեր Անահիտ Խաչատրյանը BlogNews.am-ի հետ զրույցում ասել է, որ ցանկացած ֆիլմի՝ էկրաններին մնալու տևողությունը կախված է հանդիսատեսի հաճախելիությունից։

«Քանի որ այդ ֆիլմի այցելություններն այդքան էլ շատ չէին, մենք նպատակահարմար գտանք այն ավելի շուտ հանել վարձույթից։ Պատճառը միայն դա էր։ Այդպես որոշեցինք, քանի որ մեզ համար կարևոր է, որ սեանսը կայանա»,- ասել է նա ու հավելել, որ ֆիլմի սեանսը նախ պակասեցրել են, այնուհետև՝ հանել։ Ֆիլմը մեծ Էկրան է բարձրացել մայիսի 20-ին, սեանսից դուրս է եկել մայիսի 31-ից:

Չնայած շատերը կարող են կասկածել, որ ֆիլմն իրականում վաճառվել է, Էդուարդը չցանկացավ պատասխանել հարցին, թե ում է վաճառել ֆիլմը, ասելով, թե  դա գաղտնիք է։

«Պրոյեկտը վաճառվել է, որպեսզի ուրիշ երկրում նույն կերպ ֆիլմ նկարվի»,- վստահեցրել է նա։

Դիտարկմանը, որ շատ քննարկվեց, որ հենց իրենց ֆիլմն է այլ երկրից վերցված, ինչպե՞ս է արտասահմանյան ինչ-որ կազմակերպություն ցանկացել ձեռք բերել այն, նա պատասխանել է. «Այն ոչ թե մի, այլ մի քանի ֆիլմից է վերցված։ Իդեան է նման, սակայն սցենարային լուծումները մերն են։ Այսօր Հայաստանում բոլորն էլ  վերցնում են սցենարները։ Մեր իդեաները դուր էր եկել տվյալ կազմակերպությանը»։

Ինչ վերաբերում է հանդիսատեսի բացասական արձագանքին՝ Էդուարդը չի համաձայնել, որ այդպիսիք եղել են։

«Ով դիտել է ֆիլմը, դրական տպավորություն է ստացել։ Խոսակցություններ կային կապված ֆիլմի ժամանակ ծիծաղելու հետ, սակայն ֆիլմում շատ տեղեր հումորային էին»,- կարծում է պրոդյուսերը։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ հանդիսատեսն ամենից շատ ծիծաղում էր մարտական տեսարանների վրա, Էդուարդն ասաց, որ Ջեկի Չանն էլ է անում մարտական բեմադրություն։ «Մարտական տեսարանների ժամանակ էլ կարելի է հումոր անել, որ մարդն ավելի թեթև տանի այն։ Անպայման չէ դա շատ լուրջ լինի,- ասել է նա՝ հավելելով, որ ֆիլմը համարում է միանշանակ հաջողված։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին