▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ մինչ օրս չի ձեւավորվել էթիկայի հաձնաժողովը.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձաժողովը մինչ օրս չի ձեւավորվել։ Այս մասին երեկ «Հժ» թղթակցին հայտնել է էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Դավիթ Հարությունյանը։
 Սույն հանձնաժողովն իր վերջին նիստն արել էր անցյալ տարվա սեպտեմբերի 24-ին։ Դրանից հետո հանձնաժողովին բազմաթիվ դիմումներ են ուղարկվել, այդ թվում՝ նաեւ լրագրողների կողմից՝ ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի եւ Առաքել Մովսիսյանի։
Մեր թղթակցի հարցին՝ ի՞նչ եղավ այդ դիմումների ճակատագիրը եւ հանձնաժողովն ինչու նիստեր չի անում, Հարությունյանը պատասխանել է. «Հանձնաժողովը դեռեւս ձեւավորված չէ, երբ ձեւավորվի՝ կտեսնենք»։ Իսկ ե՞րբ կձեւավորվի՝ հարցին Հարությունյանը պատասխանել է. «Չգիտեմ»։
«ՀԺ» թղթակիցը փորձել է նաեւ ճշտել, թե ինչ է լինելու ստացված դիմումների ճակատագիրը, եթե այս նստաշրջանում էթիկայի հանձնաժողովը չձեւավորվի։ «Սպասում ենք, որ ձեւավորվի»,– արձագանքել է Հարությունյանը։
 Իսկ հանձնաժողովը չի հաջողվում ձեւավորել, քանի որ ՀԱԿ-ը հետ է կանչել իր անդամին, որը պետք է այս նստաշրջանում նախագահեր սույն հանձնաժողովում»։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին