▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը չի ազատվում Դավիթ Հարությունյանից. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է ուշ թե շուտ ազատվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից եւ այս 3 շաբաթներին նա ընդհանրապես չի երեւում վարչապետի կողքին:

Փոխարենը Կարապետյանն այժմ ակտիվորեն շփվում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ, որը կառավարության նիստերի ժամանակ նստում է վարչապետի կողքին:

Հիշեցնենք, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողքին թե՛ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, թե՛ կառավարության նիստերին միշտ Դ. Հարությունյանն էր նստում, թեեւ ի պաշտոնե դա Վ. Գաբրիելյանի տեղն էր:

Իշխանական կուլիսներում խոսվում է, որ Կարապետյանն ի սկզբանե է ցանկացել ազատել Դ. Հարությունյանին, բայց քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ բանակցությունները համակարգել է Հարությունյանը եւ պետք է ավարտին հասցնի, նա դեռ պետք է պաշտոնավարի:

Բացի այդ, նրան, նաեւ՝ Արփինե Հովհաննիսյանին դեռ չազատելու համար Կարապետյանին խնդրել է նաեւ Հովիկ Աբրահամյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին