«Սիրիայում Ռուսաստանը ուղիղ շահեր, հետաքրքրություններ չուներ, փոխարենը կար երեք խնդիր.Առաջինը ազդեցության գոտու համար պայքարն էր, ցույց տալը, որ Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել, չի կարելի նրա վրա ոտքերը սրբել։ Սա սկսվեց Ուկրաինայի դեպքերից, հետո հասավ Սիրիային: Երկրորդ՝ Ռուսաստանը հասավ իր նպատակին՝ իր դիրքորոշումն ավելի հասկանալի դարձնելով Արևմուտքին։ Երրորդ նպատակը Ասադի դիրքերն ամրապնդելն էր, որպեսզի ամերիկացիները ճանաչեն գոյության նրա իրավունքը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ նախկին Սիրիան այլևս չի լինի, այն չի վերականգնվի.
«Ինչ վերաբերում է հայերին, ապա ես չգիտեմ, թե դեռ ինչքան են նրանք մնալու Հալեպում: Ոմանք պարզապես չեն ուզում իրենց տունը լքել: Շատերն այնտեղից չեն կարողանում դուրս գալ զուտ տեխնիկական խնդիրների պատճառով.դժվար է օդանավակայան հասնելը: Կա նաև վիզայի, գումարի խնդիրը»,-նշեց քաղաքագետը:
Անի Կարապետյան