▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ էր Վեհափառը երեխաների ոտքերը «գուպկայով» լվանում

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Կոմիտաս վարդապետ Հովնանյանին նման հարց է ուղղել.

«Խնդրում եմ բացատրեք ինձ, որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդի, որպես գրագետ, Ոտնլվայի արարողության ժամանակ ինչու՞ էր մեր Վեհափառը երեխաների ոտքերը «գուպկայով» (սպունգ) լվանում։ Չեմ կարոանում հասկանալ, բացատրեք խնդրեմ»։


Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ֆեյսբուքյան իր էջում հարցադրմանը հետևյալ կերպ է պատասխանել.

«Կարող եմ հարցնել, ո՞ւր է անպատեհությունը, քանի որ Ոտնլվայի արարողությունը խոնարհ լինելու դաս է և ոչ լվացքաժամ։ Որով իմ խնդրանքս պիտի լինի ոչ թե «գուպկային» նայել, այլ երևույթին, որ ամենա Հայոց կաթողիկոսը խոնարհված լվանում է երեխաների ոտքերը, քանի որ «ով իր անձը խոնարհեցնի, նա պիտի բարձրանա», իսկ դա ինչպես երեխաներին, այնպես էլ ներկաներին սովորեցնում է քրիստոնեության ոգին, որն է ոչ թե անձնասիրությամբ անձնապարտադրանքը, այլ խոնարհությամբ և հեզությամբ ծառայասիրություն...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին