▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ եք զարմանում, որ «ժանտախտի օրոք քեֆ է ընթանում մի համատարած»»

«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զարմանում եմ, թե ինչու եք զարմանում, որ «ժանտախտի օրոք քեֆ է ընթանում մի համատարած»:
*Հայի հավաքական կերպարն ավելի շատ Փող ա սիրում, քան հող։
Հողը մեր երկրում, ցավոք, հոգևոր արժեք չունի (ամենուր թափված աղբը` վկա):
*Չեմ դատում, փաստերն եմ համադրում։
*Քանի դեռ մեր երկրում արժեհամակարգի արմատական հեղափոխություն տեղի չի ունեցել։ Ոչինչ էլ չի փոխվելու ...
Հենց միայն դրա համար պնդում եմ, որ #ՄաքրաՊատումը անհատական մակարդակում յուրաքանչյուր գիտակից հայի ներսում պետք է տեղի ունենա։
Միայն այդ պարագայում կարող ենք ծնկած վիճակից ոտքի կանգնել։ Մինչ այդ, հաշտվել է պետք իրականության հետ։
Խաղաղ գիշեր եմ մաղթում և հիշեցնում, որ բոլոր բնագավառներում #ՄաքրաՊատումըԱյլընտրանքՉունի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին