▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են Նարբեն ու Աստղիկը հեռացել եթերից

 

BlogNews.am-ը գրում է, որ  զրուցել է Նարբե Պողոսյանի  հետ լռության պատճառների, բիզնեսներն առանձնացնելուց հետո դերասան Սարգիս Գրիգորյանի հետ հարաբերությունների և ընտանեկան կյանքի մասին։

- Մոտ մեկ տարի է, ինչ եթերում չեք։ Ո՞րն է լռության պատճառը։

- Պատճառները մի քանիսն են։ Ժամանակավորապես դադար ենք առել, քանի որ ուզում ենք ժողովուրդը մեզ մոռանա որպես «Ընտանեկան պատմությունների» Նարբե ու Աստղիկ։ Մենք 9 տարի եթերում ենք եղել այդ կերպարով ու հեռուստադիտողին ժամանակ է պետք մեզ մոռանալու համար։ Բացի այդ՝ այժմ զբաղված եմ բիզնեսով և ժամանակի խնդիր ունեմ։ Հեռուստատեսությունում ես զբաղվել եմ ոչ միայն հաղորդավարական, այլև կազմակերպչական բոլոր աշխատանքներով, ինչը շատ ժամանակատար է։ Աստղիկն էլ այժմ զբաղված է մեր փոքրիկի խնամքով։

- Ե՞րբ և ի՞նչ ձևաչափով եք նախատեսում վերադառնալ եթեր։

- Դեռ չգիտեմ, թե ինչ ձևաչափով կվերադառնանք եթեր, սակայն հստակ կարող եմ ասել, որ «ընտանեկանի» ձևաչափում այլևս չենք լինելու։ Ժամկետների մասին ևս խոսել այժմ չեմ կարող, առայժմ չեմ հասցնի համատեղել հեռուստատեսային աշխատանքն ու բիզնեսը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին