▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են հայ աղջիկները նախապատվությունը տալիս արտասահմանից եկած տղաներին

Ինչո՞ւ են հայ աղջիկները նախապատվությունը տալիս արտասահմանից եկած տղաներին: Չեմ հասկանում, ինչպես կարելի է ապրել հայ տղաների շրջապատում, տեսնել նրանց նվիրվածությունը, տեսնել սեփական ծնողերի անցած ուղին և որպես երկրոդ կես ընտրել ՝ կիսահայ, բայց արտասահմանյան գրանցում ունեցող ինչ-որ մեկին: Համեմատելով հայաստանյան և արտասահմանյան բարքերը` անկասկած Հայաստանը առաջ է իր կոռեկտությամբ: Սակայն աղջիկները շատ դեպքերում նախապատվությունը տալիս են այսպես ասած տուրիստներին: Մի գուցե առաջնային պատճառը ներկայիս սոցիալական վիճակն է,  որը ստիպում է գնալ նման քայլերի: Սակայն կան աղջիկներ որոնք արդեն կատարել են իրենց ընտրությունը և հետո միանգամից փոխում են այն: Եվ հարցին ՝ թե ինչո՞ւ այլևս քո ընկերոջ հետ չես , այլ ասենք ԱՄՆ-ից ինչ-որ մեկի, որին դեռ չես էլ տեսել,  նրանք պատասխանում են ՝ դե Արմենը շատ լավ տղա է , դաստիրակված, ուսում ստացած,  ունի հրաշալի ընտանիք, ես նրան երկար տարիներ է ինչ գիտեմ,  բայց նա իմը չէ :  Չեմ հասկանում Ձեզ պետք է մեկը ՝ ում չեք ճանաչում , անհայտ վարքով , անհայտ ընտանիքից, բայց արտերկրի գրանցումո՞վ : Ինչպես կարելի է փոխել տարիների վստահությունը անհայտ ապագայի հետ: Կամ մի բան էլ, ում հետ խոսում ես բոլորը ասում են, որ արտասահմանում երեխա դաստիրակելը շատ բարդ է,  արտասահմանում տղաները չափից շատ ազատ են, բայց հենց նման մի լույս է նշմարվում միանգամից մոռանում են ամեն ինչ: Միայն թե հասնեն ԱՄՆ կամ որևէ այլ երկիր, իսկ այն երիտասարդը,  որ տարիներ ի վեր ատամներով պահել է տվյալ աղջկան հիմա պետք է մոռան ա ամեն ինչ: Եվ այս ամենից հետո աղջիկները դժգոհում են տղաների վերաբերմունքից: Մի պահ պատկերացրեք, որ Դուք եք տղաների փոխարեն և Ձեր հանդեպ են նման կերպ վարվում : 

Հ.Գ. Ասածս չի վերաբերվում բացառապես բոլոր արտասահմանում ապրող տղաներին: Նաև չի վերաբերվում բոլոր աղջիկներին ՝ ովքեր նախապատվությունտ տվել են արտասահմանում ապրող հայ տղաներին: 

Հ.Գ. Իմ հետ նման դեպք չի պատահել, ինձ ոչ մեկ չի փոխել տուրիստի հետ, ես ոչ ոքից վառված չեմ արել գրառումս:

Հրանտ Ավետիսյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին