▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ են համառորեն ցանկանում մենաշնորհ տալ Էվոկաբանկին». Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը գրում է․ «Նայելով օղակաձև այգու 4-րդ հատվածին, այն արդեն մեծ մասամբ կանաչապատ է, բացառությամբ սրճարանների, շախմատի տան և թենիսի կորտերի։ Շախմատի տունը պահվում է, եթե անգամ սրճարաններն ու թենիսի կորտերը հանեք, «Էվոկաբանկ»-ը որտե՞ղ է ծախսելու այդ, այսպես կոչված, 8,5 միլիոն դոլարը՝… ևս 30 տոկոս ծառ տնկելու համա՞ր։
Ինչո՞ւ քաղաքապետարանը չի հանում սրճարաններն ու ընդամենը մի քանի հազար դոլարի ներդրումների դիմաց տնկում ծառեր և ստանա այն այգի թենիսի կորտերով, որոնք նման են ԱՄՆ-ի և Եվրոպայի զբոսայգիներին: Ինչո՞ւ է քաղաքն այդքան համառորեն ցանկանում մենաշնորհ տալ Էվոկաբանկին՝ այնտեղ սրճարաններ, ռեստորաններ և նվերների խանութ կառուցելու համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին