▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են Երևան ժամանել Անդին, Կոբզոնը, Վարդան և «Վիա Գրա» խումբը

 

newmag.am-ը գրում է. Երևանը կարծես աստղային թոհուբոհի մեջ է: Այս օրերին տարբեր առիթներով Երևանում են նաև այլ հայտնի աստղեր: Անդին հանգրվանել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որտեղից օրեր առաջ լուսանկար էր հրապարակել և գրել, որ «Հայաստանը հրաշալի երկիր է, ուր պետք է ամեն ոք այցելի»:

Երևան երեքօրյա այցով ժամանել է նաև մերկապարի փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Վարդան` Վարդանուշ Մարտիրոսյանը: Ասում են, որ նա հատուկ Քիմ Քարդաշյանին տեսնելու ու հանդիպելու համար է եկել: 

Կոբզոնն էլ այսօր մասնակցում է մի կորպորատիվ երեկոյի, բայց newmag.am-ի տեղեկություններով նաև մայիսի սկզբին կժամանի Հայաստան` մասնակցելու տոնական համերգային միջոցառման:

Եվ նոր կազմավորված սրտակեր «Վիա Գրա» խմբի աղջիկներն էլ իրենց «Вконтакте»-ի պաշտոնական էջում հրապարակել են լուսանկար ու մակագրել հետևյալը. «А за тобою Арарат, Армения моя»: Նրանք նույնպես կորպորատիվ երեկոյի համար են ժամանել Երևան:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

վառդա

n2AwSNw84Xc

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին