▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են բոլոր կանայք ցանկանում ամուսնանալ

Կարծիք կա, որ յուրաքանչյուր կին ցանկանում է ամուսնանալ, և արդեն դեռևս շատ փոքր տարիքում, երբ գիտակցում է, որ ինքը աղջիկ է, սկսում է երազել իր հարսանիքի մասին:

Հնարավոր է, որ այդ ցանկությունը վաղնջական ծագում ունի, քանի որ դեռևս նախնադարյան ժամանակաշրջանում կնոջ և տղամարդու միությունը տղամարդուն թույլտվություն է տվել իր կնոջը օգտագործելու սերունդների վերարտադրման և կենցաղային հարցերում օգնականի դերում: Եվ վերափոխվելով ամուսնության մասին պատկերացումները, այսօր գրեթե բոլոր կանայք երազում են սպիտակ ձիով ասպետի մասին, ով իրենց համար հեքիաթային հարսանիք կկազմակերպի և կերջանկացնի:

Ամուսնանալու ցանկություն ունի նաև 21-րդ դարի կինը, և հավատացեք, որ նրա պատկերացումները գրեթե ոչնչով չեն տարբերվում ռոմանտիկ Վերածնունդի կամ անտիկ շրջանում ապրած կնոջ պատկերացումներից` երջանկության մասին: Սակայն դա զարմանալի է, քանի որ ժամանակակից կինը` իր հնարավորություններով և ունակություններով ոչնչով չի զիջում տղամարդուն: Գիտնականնները ուսումնասիրություն են իրականացրել, և պարզել են այն 5 հիմնական պատճառները, թե ինչ են կանայք ցանկանում ամուսնանալ:

1. Շատ կանայք ցանկանում են ամուսնանալ, որովհետև պարզապես ցանկանում են կրել երազանքի սպիտակ զգեստը, իրենց շքեղ և աննման հարս զգալ, վայելել բոլոր հյուրերի հիացմունքը:

2. Որոշ կանայք ամուսնանալով ցանկանում են ձեռք բերել սոցիալական նոր դիրք: Եվ մեր օրերում շատ կանայք հավատում են, որ եթե իրենք ամուսնացած կնոջ կարգավիճակ կրեն, ապա հասարակությունը իրենց ավելի կհարգի:

3. Շատ կանայք համոզված են, որ մինչև ամուսնությունը երեխա ունենալ չի կարելի, և հենց այդ նպատակով էլ ամուսնանում են, քանի որ այն միտքը, որ իրենց երեխան մեծանալու է լիարժեք ընտանիքում և հայր է ունենալու, նրանց կյանքում վստահ քայլելու հնարավորություն է տալիս:

4. Փողը ևս մեկ պատճառ է ամուսնանալու: Եվ իսկապես, որոշ կանայք ամուսնանում են հանուն փողի: Նրանք փնտրում են հարմարավետ, ապահովված կյանք: Սակայն շատերը այս դեպքում զոհում են ամենակարևորը` սերը:

5. Որոշ կանայք վախենում են հասարակական կարծքից և երբ գալիս է ամուսնանալու տարիքը, բոլորին ապացուցելու և ցույց տալու համար, որ իրենք «տանը չեն մնացել», ամուսնանում են:

Հ.Գ. Ամուսնանալու միակ և ամենաարդարացված պայմանը սերն է:  

Wedding.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին