Երեկ՝ ժամը 11:00-ին, «Անի պլազա» հյուրանոցի բացօթյա սրճարանում ԱԺ
ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանն ու Երևանի ավագանու
ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը բուռն զրույցի էին բռնվել: Թ. Պողոսյանն ինչ-որ բաներ էր ասում, իսկ Վ. Հովհաննիսյանը հակադարձում էր նրան:
«Ժողովուրդ»-ը փորձել է Վ. Հովհաննիսյանից պարզել, թե ինչն էր վիճաբանության պատճառը: Սակայն վերջինս հրաժարվել է խոսել իրենց զրույցի վերաբերյալ՝ խորհուրդ տալով դիմել Թ. Պողոսյանին, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր:
Թերթը ենթադրում է, որ զրույցը վերաբերվում է Երևանի ավագանու նիստում Թ. Պողոսյանի պահվածքին, երբ գովաբանել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչը դուր չէր եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում