Նախօրեի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում ներկաները խիստ ուշագրավ մի իրադարձության են ականատես եղել։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Մոտ մեկ տասնյակ հաստ վզերով անձինք տասնյակ թանկարժեք ջիփերով սպասել են Մոսկվա-Երեւան չվերթի ժամանմանը։ Բոլորին հետաքրքրել է, թե այդ ինչ կարեւոր պաշտոնյայի են սպասում վերոնշյալները։ Եվ ահա օդանավակայանի VIP սրահից դուրս է եկել ինքը՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին՝ «սիպտակ կաստում շլվարով»՝ գլուխը խիստ բարձր, թիկունքը՝ ետ գցած, խիստ ինքնագոհ կեցվածքով։ «Ինշշշ կա՞»,- իրեն դիմավորողներին հեռվից նետել է երիտասարդ Նազարյանը։ Թե ինչու է նա այդքան թիկնապահ պահում, դժվար է ասել։ Երեւանի նախկին ոստիկանապետի որդին, փաստորեն, այդկերպ ծախսում է իր հոր արդար քրտինքով վաստակած միլիոնները»,- գրում է «Հայկական ժամանակը»: Մանրամասները և ուշագրավ այլ հոդվածներ` թերթի այսօրվա համարում:
Ինչու է Ներսիկ Նազարյանի որդին այդքան թիկնապահ պահում. «Հայկական ժամանակ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet