▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Մխիթարյանն ընտրել «Յունայթեդը»՝ նախնական համաձայնություն ունենալով «Արսենալի» հետ

vivaronews.am-ը գրում է. Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը նախնական համաձայնություն է ունեցել «Արսենալ» տեղափոխության վերաբերյալ: Այս մասին իր զեկույցում գրել է Daily Mail-ը:

Մխիթարյանը վերջին պահին մերժել է Արսեն Վենգերի թիմին՝ ակնկալելով, որ մեծ դեր է ստանալու «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

27-ամյա հայ ֆուտբոլիստը շարունակում է պայքարել թիմում տեղ գտնելու համար, իսկ Ժոզե Մոուրինյոն պնդում է, որ Մխիթարյանը վնասվածք չունի, սակայն 100 տոկոսով պատրաստ չէ խաղերին:

Եվ ահա Daily Mail-ը պնդում է, որ Հենրիխ Մխիթարյանը մինչև «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելու որոշում կայացնելը նախնական պայմանավորվածություն է ունեցել «Արսենալի» հետ: Այս քայլին Հենրիխը գնացել է՝ հավատալով, որ ինքը «Յունայթեդին» ավելի անհրաժեշտ կլինի, քան «Արսենալին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին