▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է մոդել Անիտա Հարությունյանը բաժանվել սիրելիից. բացառիկ մանրամասներ

Դիտեք նաև՝

VS-ի՝ Հայաստանում միակ ներկայացուցիչ, մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում խորհրդավոր գրառում է արել.

«Յուրաքանչյուր մարդ, ապրելով իր երկրում, ստեղծում է իրենը..իր աշխարհը...ես էլ,ինչպես բոլորը ,ստեղծել էի իմ աշխարհը,ուր ամենակարեւորը ԴՈՒ էիր... Չէ՛ չէէէ... Դու էիր ստեղծել իմ աշխարհը,ես քեզնով էի շնչում,ես քեզնով էի ապրում... Հիմա դու չկաս...ու ես էլ չկամ,դու կորցրիր ինձ ու իմ աշխարհը..ես էլ չեմ ճախրում..ես խեղդվում եմ... Փակել եմ սրտիս դռները քո դեմ...սիրելը մեղմ էէէէ՜ ...խենթանում եմ ես,բայց ատում եմ քեզ միաժամանակ...ԴՈւ իմ կորցրած ժամանակ... Աստված է տերը իմ սրտի ու իմ բախտի..կլինի մեկը,ով կբուժի քո թողած վերքը... »:

/filemanager/uploads/model_Anita.jpg

Գրառումից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մոդելը բաժանվել է իր սիրելիից, ում մասին մշտապես խոսել է ինստագրամյան իր էջի սթորիներում, ինչպես նաև տարբեր հարցազրույցներում, սակայն երբեք չի բացահայտել նրա ով լինելը:

Իրականությունը պարզելու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Անիտա Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը.

«Այո, Դուք ճիշտ եք նկատել: Մենք արդեն տևական ժամանակ է, ինչ բաժանվել ենք: Վերջինշրջանում մեր բաժանումները հաճախակի են դարձել, սակայն միշտ կարողացել ենք վերականգնել մեր հարաբերությունները: Ես միշտ փորձում եմ նրան ներել, քանի որ բավական երկար ժամանակ է, ինչ միասին ենք ապրում, և մեր մեջ  մեծ սեր կա, որը, հստակ կարող եմ ասել, որ չի մարել: Այդ սերը կա երկուսիս ներսում էլ, բայց էլ ներել չեմ պատրաստվում, և դա հնարավոր էլ չէ»:

Մեր այն հարցին՝ արդյո՞ք բաժանումից հետո սիրելին իրենց հարաբերությունները վերականագնելու փորձեր արել է, թե ոչ, Անիտան խոստովանեց.

«Հանուն արդարության պետք է խոստովանեմ, որ հաճախակի կարողանում էր սիրտս շահել, և ես նրան ներում էի, բայց հիմա ոչ թե  չեմ կարողանում, այլ պարզապես չեմ ուզում: Հիմա պարզապես ուզում եմ ապրել ինքս ինձ համար, քանի որ տարիներ շարունակ ապրել ու շնչել եմ նրա համար, իսկ մեր բաժանումից հետո ես սկսել եմ ապրել միայն ինձ համար: Կարող եմ ասել, որ սկսել եմ ի վերջո հասկանալ՝ ինչ է ազատությունը, ինչ է նշանակում ապրել ինքդ քեզ համար»:

Մոդելի խոսքով՝ իր կյանքում բարդ շրջան է, քանի որ սիրելիի հանդեպ սերը չի մարել.

«Երբ երկար ժամանակ սիրում ես մեկին, հետո նրան մոռանալն ու քո կյանքից ջնջելը շատ դժվար է: Պետք է պարզապես զբաղվես գործով, որ կարողանաս մտքերդ շեղել: Միգուցե ես նրան սիրեմ մինչև կյանքիս վերջ, սակայն ներել այլևս չեմ պատրաստվում և չեմ կարող: Մեր բաժանումից հետո աշխարհը, կարծես թե, մթնել է ինձ համար: Երբ քայլում եմ այն փողոցներով, որոնցով միասին ենք քայլել, հողը ոտքերիս տակից փախչում է: Իրոք ինձ համար բարդ փուլ է, ես չեմ կարող ձևացնել, թե ամեն ինչ կարգին է, որովհետեև չեմ կարողանում ստել: Հիմա փորձում եմ դուրս գալ այս վիճակից, հաղթահարել այս բարդ պահը: Հիմա եմ հասկանում, թե որքան եմ հետ մնացել կյանքից, քանի որ տարիներ շարունակ միայն նրա համար եմ ապրել»:

Այն հարցին՝ արդյո՞ք այս ընթացքում եղել են տղամարդիկ, ովքեր փորձել են շահել իր սիրտը, Անիտան անկեղծացավ.

«Իմ սիրտը շահել փորձողներ, բնականաբար, կան: Յուրաքանչյուր տղամարդ կցանկանա իմ կողքին լինել: Այս շրջանում, սակայն, չեմ պատրաստվում նոր հարաբերություններ սկսել, քանի որ հիմա պարզապես ցանկանում եմ դուրս գալ այս վատ վիճակից, փորձում եմ հաղթահարել այս դժվարությունները: Իմ հետևորդները իմ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերից կարող են արդեն պատկերացում կազմել, որ ես չեմ տխրում, իմ օրը շատ ուրախ է անցնում»:

Թե ինչպիսին պետք է լինի այն տղամարդը, ում Անիտան կցանկանա իր կողքին տեսնել, Անիտան պատասխանեց.

«Հուսով եմ, որ կհայտնվի այն տղամարդը, ով կստիպի ինձ կրկին սիրել, ում կողքին աշխարհը կրկին գունավոր կդառնա»:

Մեր այն ճշտող հարցն, թե ինչն է եղել սիրելիի և Անիտայի հարաբերությունների խզման պատճառը, մոդելը նշեց.

«Որևէ հստակ պատճառ չկա, պարզապես ես մի տեսակ հոգնել էի, հոգնել էի միայն նրա համար ապրելուց, հոգնել էի սիրել իմ ստեղծած կերպարին, իսկ մի օր առավոտյան արթնանալով հասկացա, որ իմ ստեղծած կերպարն իրականության հետ կապ չունի, հասկացա, որ իմ ստեղծած իրականությունն ինձ այլևս պետք չէ, որ պետք է գտնեմ նրան, ում մասին երազում եմ, ոչ թե ապրեմ նրա հետ, ում կերպարն ինքս եմ ստեղծել: Ես շարունակում եմ ապրել իմ շքեղ կյանքով, մեր հաբարերությունները չէին կարղ անդրադառնալ դրա վրա, պարզապես իմ սիրտն է դատարկ: Հուսով եմ, որ կհայտնվի մեկը, ով կզբաղեցնի այդ տեղը»,- Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց մոդել Անիտա Հարությունյանը:

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին