▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Լիլուն հարսի զգեստ հագել. պատասխանում է երգչուհու մենեջերը

Երեկ երգչուհի Լիլուն իր միկրոբլոգում  հարսի զգեստով լուսանկար էր հրապարակել, որն էլ հենց բուռն քննարկման առիթ էր հանդիսացել: Բանն այն է, որ շատերը կարծում էին, որ լուսանկարը Լիլուի կողմից պարզապես ապրիլմեկյան կատակ էր:

Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու մենեջերի հետ պարզելու համար` արդյո՞ք Լիլուի անձնական կյանքում փոփոխություն և ամուսնություն է սպասվում.

«Ես այս պահին ձեզ ոչինչ ասել չեմ կարող: Եթե մի փոքր սպասեք, կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը: Տվյալ պահին չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ: Մեկ ամիս, և ամեն ինչ պարզ կդառնա»,-Asekose.am-ի թղթակցին հստակ պատասխան չտալով` իր խոսքը եզրափակեց Լիլուի մենեջերը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին