Երգչուհի Լանա Խաչատրյանի նշանադրությունը տեղի է ունեցել երեկ` նեղընտանեկան շրջանակներում : Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ երգչուհին ուշացել է սեփական նշանադրությունից: «Ես մի քիչ ուշացել էի, բայց ոչինչ, ամեն ինչ լավ էր: Ցավոք սրտի, դեռ չեմ կարողանում ազատվել իմ այդ վատ սովորությունից. ժամանակն ինձ միշտ չի հերիքում: Սակայն, Փառք Աստծո, հյուրերիցս մեկ րոպե առաջ տուն եմ մտել»,- esyes.am-ին պատմել է երգչուհին:
Լանան և Տիգրանն իրենց ուրախությունն այսօր էլ ընկերների հետ կնշեն ընկերների հետ: