▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է կալանավորը փախել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից.168.am

168.am-ը գրում է. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից սեպտեմբերի 16-ին փախուստի դիմած կալանավոր Սուրեն Գաբրիելյանը երեկ առավոտյան հայտնաբերվել է Վրաստանի հանրապետությունում և ձերբակալվել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է նրա փաստաբան Հակոբ Ճարոյանը: Նա նշել է, որ Սուրեն Գաբրիելյանի փախուստի պատճառը կապված է նրա առողջության հետ, նա նպատակ չի ունեցել խուսափել պատժից, իրեն մեղավոր չի ճանաչել և չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Նշենք, որ Ս. Գաբրիելյանը մեղադրվում է խարդախության, փողերի լվացման և փաստաթղթեր կեղծելու մեջ:

Նա նշել է, որ Սուրեն Գարբրիելյանը կալանավորվել է 1 տարի առաջ և մինչև փախուստը գտնվել է անազատության մեջ: Մանրամասնելով կալանավորի փախուստի պատճառները՝ Հակոբ Ճարոյանն ասել է, որ 30.04.2014թ. նախաքննական մարմնին միջնորդություն է ներկայացրել քննիչն՝ որոշում կայացնել Սուրեն Գաբրելյանի նկատմամբ համալիր դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Փաստաբանի խոսով՝ փորձաքննություն նշանակելու միջնորդությունը ներկայացրել է այն պատճառով, որպեսզի պարզեն՝ արդյոք Սուրեն Գաբրիելյանը տառապո՞ւմ է հիվանդությամբ, որն ընդգրկված է կառավարության համապատասխան որոշման հավելվածում՝ «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում»:

Փաստբանի խոսքով՝ բավարարելով իր միջնորդությունը՝ քննիչը դատաբժշկական փորձաքննություն է նշանակել: 14.05.2014թ. ստացված փորձաքննության մեջ նշվել է, որ Սուրեն Գաբրիելյանը տառապում է լյարդի ցեռոզ հիվանդությամբ: «Իրականում կա նաև եզրակացություն, որ Հայաստանի Հանրապետությունում դա հնարավոր չէ բուժել, պետք է կատարվի լյարդի փոխպատվաստում, որը Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ: Դրանից հետո անմիջապես ես դիմում եմ գլխավոր դատախազին հետևյալ խնդրանքներով՝ կայացնել որոշում կալանավոր Սուրեն Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու՝ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կամ՝ ստորագրություն չհեռանալու մասին, կամ՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին, հանձնարարել, որ քննչական խմբի ղեկավարը կայացնի որոշում՝ Սուրեն Գաբրիելյանին ժամանակավորապես Շվեյցարիայի Համադաշնություն մեկնել թույլատրելու մասին անհրաժեշտ բուժում ստանալու եւ լյադրի փոխպատվասումն իրականացնելու համար»,- ասել է Հակոբ Ճարոյանը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին