▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է հարսանեկան արարողությունը դարձել ամուսնացողների և նրանց ծնողների «աչքի գրողը»

 

Ես հարսանիք շատ եմ սիրում: Դա տոն է, որի ժամանակ սրտանց կարող են ուրախանալ և ամուսնացողները և չամուսնացողները: Բայց այսօր հարսանիքը դարձել է ամուսնացողների ու հատկապես նրանց ծնողների «աշկի գրողը», որովհետև կան մեծ պարտքերի հասցնող ծախսեր: Դրանցից են, օրինակ.
-քեռու եզան գեղի բարեկամները, որոնց կյանքումդ մենակ էդ մի օրն ես տեսնում
-հարսի տանը դրվող ֆուռշետի սեղան, որի շուրջ նկարվում են ու հավաքում, թափում
-ընգերներ, որոնց հիմնական նպատակը քո հարսանիքին մզած լվացքի կարգի հարբելն ու գժություն անելն ա
-ձևավորած քավորի սինի, որում ուտելիքները զանազան քիմիական միջոցներով դարձնում են մաքսիմալ անուտելի
-100 000անոց թամադա, որի դուրս տված տուֆտություններից բուժվելը քո վրա դրանից էլ թանկ կարա նստի
-հարսի ու փեսայի բենականացված պար,որ սովորաբար անկապից-կրեատիվ սահմանը չի հատում
-մանր-մունր տարոսիկներ, ծաղիկներով ձևավորված բաժակներ, աջ ու ձախ դրվող սրտիկ-մրտիկներ, մոմեր, փնջեր, որոնց ավելանալու հետ աճում են արժեքների 0-ները
-հա, էն վերջին տրաքող աղբը չմոռանամ, որ դահլիճի կենտրոնում են կախում ու փուչիկների, փայլերի փրթիկները լցնում հարսանքավորների վրա
-եթե հաշվենք նաև այն, որ մեր ազգային սովորության համաձայն ուտելիքները կծում, թողնում ենք ափսեի մեջ, պարտադիր բացում ենք բոլոր սոկերը, լցնում բաժակներն ու թողնում, կծում ենք մսերն ու գնում պարելու, գիշերը ձեր փողերի մի զգալի մասն էլ լցվում է աղբը...
Ասա էն է, որ հարսանիքը նույնիսկ պարտադիր է, բայց դա մի քիչ մտածված ու հնարավորիս ուրախություն պարգևող լինի, ոչ թե մրցութային-անիմաստ...ծս

Ես հարսանիք շատ եմ սիրում: Դա տոն է, որի ժամանակ սրտանց կարող են ուրախանալ և ամուսնացողները և չամուսնացողները: Բայց այսօր հարսանիքը դարձել է ամուսնացողների ու հատկապես նրանց ծնողների «աչքի գրողը», որովհետև կան մեծ պարտքերի հասցնող ծախսեր: Դրանցից են, օրինակ.-քեռու եզան գեղի բարեկամները, որոնց կյանքումդ մենակ էդ մի օրն ես տեսնում-հարսի տանը դրվող ֆուռշետի սեղան, որի շուրջ նկարվում են ու հավաքում, թափում-ընգերներ, որոնց հիմնական նպատակը քո հարսանիքին մզած լվացքի կարգի հարբելն ու գժություն անելն ա-ձևավորած քավորի սինի, որում ուտելիքները զանազան քիմիական միջոցներով դարձնում են մաքսիմալ անուտելի-100 000անոց թամադա, որի դուրս տված տուֆտություններից բուժվելը քո վրա դրանից էլ թանկ կարա նստի-հարսի ու փեսայի բեմականացված պար, որ սովորաբար անկապից-կրեատիվ սահմանը չի հատում-մանր-մունր տարոսիկներ, ծաղիկներով ձևավորված բաժակներ, աջ ու ձախ դրվող սրտիկ-մրտիկներ, մոմեր, փնջեր, որոնց ավելանալու հետ աճում են արժեքների 0-ները-հա, էն վերջին տրաքող աղբը չմոռանամ, որ դահլիճի կենտրոնում են կախում ու փուչիկների, փայլերի փրթիկները լցնում հարսանքավորների վրա-եթե հաշվենք նաև այն, որ մեր ազգային սովորության համաձայն ուտելիքները կծում, թողնում ենք ափսեի մեջ, պարտադիր բացում ենք բոլոր սոկերը, լցնում բաժակներն ու թողնում, կծում ենք մսերն ու գնում պարելու, գիշերը ձեր փողերի մի զգալի մասն էլ լցվում է աղբը...
Ասա էն է, որ հարսանիքը նույնիսկ պարտադիր է, բայց դա մի քիչ մտածված ու հնարավորիս ուրախություն պարգևող լինի, ոչ թե մրցութային-անիմաստ...ծս

Քրիստինե Բեժանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին