▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Դավիթ Թադևոսյանը չի նկարահանվի նոր սերիալում

BlogNews.am-ը գրում է. Դերասան Դավիթ Թադևոսյանը «Հարազատ թշնամու» ավարտից հետո առայժմ չի նկարահանվի նոր հեռուստասերիալում։ Դերասանի խոսքով` այլ սերիալներից ստացել է առաջակներ, սակայն մերժել է։

Ըստ Դավթի՝ առաջարկ ունի նաև գեղարվեստական 2 ֆիլմից, որոնք այժմ քննարկում է։ Նա նշեց, որ դրանցից մեկը շատ մասշտաբային է և, առաջարկն ընդունելու դեպքում, չի կարող համատեղել սերիալի տեմպի հետ։ «Որոշել եմ հանգստանալ սերիալից։ Եթե ընդունեմ առաջարկը, երկրում չեմ լինելու»,- ասաց Դավիթը։

Դերասանը չցանկացավ բացահայտել, թե խոսքն ինչ ֆիլմի մասին է։ Այնուամենայնիվ, նրանից տեղեկացանք, որ ֆիլմը նախատեսված չէ հայ հանդիսատեսի համար։ Առաջիկա օրերին Դավիթը կմեկնի ԱՄՆ, որտեղ առավել մանրամասն կծանոթանա պայմաններին։ «Ուզում եմ անձամբ շփվել թիմի հետ։ Մի փոքր վախ ունեմ, որը կապված է ոչ թե իրենց, այլ ինձ հետ։ Մտածում եմ՝ արդյոք դա ի՞մն է, թե՞ ոչ»,- նշեց նա ու հավելեց, որ դեռ չգիտի, թե որքան ժամանակ է լինելու այնտեղ։ Դավիթն ԱՄՆ կմեկնի մենակ։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին