Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը. «Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Խաչատուրյան ազգանունով սույն թյուրիմացությունը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի Թուրքիային պարտվելուց հետո թվիթրում գրառում է արել, թե բա «Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին»:
Իյա, իրո՞ք...
Ազզզ ջան, բա դու ինչո՞ւ ծպտուն չէիր հանում, երբ ընդամենը օրեր առաջ Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ազերի թուրքերը մեզ պարտվելուց հետո հարվածում և ձեռք չէին մեկնում մեր մարզիկներին... Այդ ժամանակ որտե՞ղ էիր... Հլը մի հատ նույնաոճ գրառում անեիր... Թե վախենո՞ւմ ես, այ՛ թուրքի դեմ ծնկած... Գիտեիր ի՛նչ պատասխան են տալու քո նմանին թուրքերը...
Բարոյախրատական թրքամետ զառանցանքներդ քեզ հավաքի, այ՛................»:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թվիթերյան իր էջում գրառում էր կատարել՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի ու Թուրքիայի հավաքականներին դիտարժան խաղի համար: «Սպորտը պետք է կամրջի ժողովուրդներին, հաշտեցնի ազգերին և ծառայի խաղաղության գործին»,- գրել էր նա: