▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ չպետք է համարձակվի ստել Սամվել Ալեքսանյանը

Երեկ անցնում էի Կոմիտասի «Երեւան սիթիի» մոտով, որը «պատկանում» է Սամվել Ալեքսանյանի մեծահարուստ կնոջը: Անմիջապես հայացքս գրավեց մուտքից վերեւ փակցված մեծ պաստառը` «No1 օղին Ռուսաստանից, 0.5 լ, 1լ...»: Երկրում մեծից մինչեւ մանուկ բոլորը գիտեն, որ Սամվել Ալեքսանյանը կեղծում է ռուսական, ուկրաինական, պատահած բոլոր օղիները ու այնքան դուխ, համարձակություն ունի, որ դրանք ներկայացնում է ռուսական: Այս կապակցությամբ ինչ-որ մի ժամանակ կարծես թե պետական մակարդակով դժգոհություններ ու բողոքներ էլ հայտնվեցին: Բայց, Սամվել Ալեքսանյանը ինչու՞ չպետք է համարձակվի ստել, եթե Սերժ Սարգսյանն հրապարակավ ասել է, որ նրա մոտ թղթերով ամեն ինչ կարգին է, ու «ճիշտն ու օրինավորը» կարգին թղթեր ունենալն է: Իսկ որ ցանկության դեպքում մեզ կարող են թղթերով ապացուցել, որ օղին ռուսական է ու նամբը ուան (No 1) է, կարող եք չկասկածել:

 

Ստյոպա Սաֆարյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին