Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլոր լրատվամիջոցներին կհետաքրքրի
Ինչու՞ Արմեն Դուլյանը դուրս եկավ Ազատությունից. պատմել է Դուլյանը
2008թ. մի երիտասարդ է զանգում Ազատություն ռադիոկայան:
Հեռախոսը վերցնում է Արմեն Դուլյանը:
Երիտասարդը ներկայանում է որպես Դանիել Իոաննիսյան ու ասում է.
«Մենք պատրաստվում ենք Հյուսիսային պողոտայում թքել Խոսրով Հարությունյանի վրա, էկեք, լուսաբանեք»:
Արմեն Դուլյանը բացատրում է երիտասարդ քաղաքացուն, որ լրատվամիջոց են զանգել, ոչ թե լևոնականների թքի մամուլի գործակալություն և հրաժեշտ է տալիս երիտասարդին (բացատրության բովանդակության ծաղկեցումը իմն են):
Հետո էլի է նման դեպք լինում, և Դուլյանը՝ որպես խմբագիր, անհրաժեշտ չի համարում, որ լրագրողը այդօրինակ լուրը տա:
Բայց Ազատության տնօրեն Հրայր Թամրազյանին դա դուր չի գալիս:
Դուլյանի ու Թամրազյանի խոսակցության արդյունքը լինում է այն, որ Դուլյանը դուրս է գալիս Ազատություն ռադիոկայանից:
Օրերս Ազատություն ռադիոկայանը, միանալով Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանին արտատարածքային միջանցք տալու ասուլիսին, Կարօ Փայլանի Հանրային հեռուստատեսությունով հարցազրույցին, Իրանի ադրբեջանցի քաղաքացիների «Ղարաբաղ», «Ղարաբաղ» Երևանի հրապարակում կատարած երգին, օգնեց, որպեսզի Հայաստանից Մեղրիով տարածք հանձնվի Ադրբեջանին:
ՀԳ.
Եթե հիշեք Վարդգես Գասպարու մի հոգանոց հայհոյախառն ակցիաները, ապա այս պատմությունից ևս կարող եք ենթադրել, թե ինչպես է դա տեղի ունեցել»: