«Վանաձորի ավագանա «Հայկական վերածնունդի» (ՕԵԿ) ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ոչ սթափ վիճակում Ավետարանական եկեղեցու հովվին ծեծելուց հետո, երբ սթափվել Է, Երևան Է փախել Արթուր Բաղդասարյանից օգնություն խնդրելու:
Հիշեցնենք, որ նախօրեին իրավապահները Ակային ձերբակալել են Երևանում։ Մեր տեղեկություններով՝Արթուր Բաղդասարյանի և ՀՀԿ որոշ գործիչների համատեղ միջամտության արդյունքում Է, որ Արկադի Փելեշյանին չեն կալանավորել և հանրապետությունից չբացակայելու ստորագրության դիմաց ազատ են արձակել։ Ի դեպ, Փելեշյանը մտերիմ հարաբերություններ ունի Լոռու մարզի ՀՀԿ պաշտոնյաների հետ։ Նա նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր հետ քավորսանիկային հարաբերությունների մեջ է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։