▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չկարողացան ձերբակալել Պերմյակովին

Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ փորձեց Կառավարությունից ճշտել, թե արդյոք նրանք հետևո՞ւմ են Ավետիսյանների ընտանիքի սպանության գործին:

«Հարցեր չե՞ք բարձրացնում, թե ինչո՞ւ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չկարողացան ձերբակալել Պերմյակովին և այս պահին նա ապօրինի կերպով գտնվում է 102-րդ ռազմաբազայում և ինչո՞ւ ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն գնում ռազմաբազա ու ձերբակալում նրան»:

Հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը Գլխավոր դատախազին չի կարող հարցադրումներ անել, որոնք իր իրավասությունների ոլորտում չեն:

«Քննությունն իրականանում է և հույս ունեմ, որ ականատես կլինենք արդարացի և օրինական լուծման»,-հավելեց Արդարադատության նախարարը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին