▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչն է կապում Հայաստանին ու Ռուսաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպանին

Թուրքիան Ռուսաստանում նոր դեսպան է նշանակել, որն է Հուսեին Դիրիոզը: Ըստ թուրքական լրատվամիջոցների` նորանշանակ դեսպանը Թուրքիայի արտգործնախարարության ամենափորձառու դիվանագետներից մեկն է:

Վերջինս մեծ ճանաչում ունի Թուրքիայի դիվանագիտական շրջանակներում: Նա զանազան բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել ինչպես երկրի արտգործնախարարությունում, այնպես էլ նախագահի աշխատակազմում:

Հուսեին Դիրիոզը 2000-ական թվականներին, երբ  զբաղեցնում էր Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնտ, մեկ անգամ չէ, որ հանդես է եկել հակահայկական դիրքերից: Ավելին, համարվում է, որ նա Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականության հեղինակներից է և երկար տարիներ զբաղվել է դրա միջազգային ճանաչումը կանխող միջոցների մշակմամբ:

Այսպես, դեռևս 2001 թվականին Հուսեին Դիրիոզը հայտարարել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավը, ինչին Թուրքիան պետք է հակազդի: Մեկ անգամ չէ Դիրիոզը հայտարարել, որ հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման պայմանը Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից հրաժարվելն է:

Հուսեին Դիրիոզը պահպանել իր տեսակետը նաև Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի, ինչպես նաև Իտալիայում Թուրքիայի դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում:

Հակահայկական քաղաքականությունը չխանգարեց նրան 2010-ին զբաղեցնելու ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնը և զբաղվում էր Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացմամբ:

2012 թվականին Հայաստան կատարած այցի ժամանակ նա բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ՝ Հայաստանի ու Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցության վերաբերյալ: Թուրք դիվանագետը նախաձեռնել է ռազմական համագործակցության ընդլայնումը Վրաստանի ու Ադրբեջանի միջև:

Վերջին տարիներին Հուսեին Դիրիոզը եղել է Բրազիլիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը: Սակայն անցյալ տարվա հունիսին Թուրքիայի արտգործնախարարությունը հետ կանչեց Դիրիոզին՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին